«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Պոլիտեխնիկական խաղեր-2017»-ը՝ Պոլիտեխնիկի 85-րդ հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկ

«Պոլիտեխնիկական խաղեր-2017»-ը՝ Պոլիտեխնիկի 85-րդ հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկ
18.12.2017 | 16:13

Դեպի բարձունք ձգտող երիտասարդ. սա «Պոլիտեխնիկական խաղեր-2017» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնի խորհրդանիշն է: Այս խորհրդանիշի ներքո էլ առաջիկա երկու շաբաթների ընթացքում շուրջ 350 ուսանողներ կմրցեն ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, հրաձգություն, շախմատ, սպորտլանդիա, ազգային խաղեր, բազկամարտ մրցաձևերում, կմասնակցեն մշակութային, ինտելեկտուալ և հումորային մրցույթների:

Դեկտեմբերի 18-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) մեկնարկեց «Պոլիտեխնիկական խաղեր-2017» մարզամշակութային, ինտելեկտուալ մրցույթ-փառատոնը: Ծրագիրը բուհի ուսանողական խորհուրդն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հետ համատեղ։ Կազմակերպչական աշխատանքներին աջակցում է «Պոլիտեխնիկ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը:
Մասնակից թիմերը ձևավորվել են ըստ բուհի ֆակուլտետների/ինստիտուտների, ՀԱՊՀ ավագ դպրոցի և քոլեջի: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 30 ուսանողից։


«Պոլիտեխնիկական խաղեր-2017»-ի բացման արարողությանը ներկա էին ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Կարեն Ավագյանի վստահեցմամբ՝ սա այն միջոցառումներից է, որը կարողանում է համախմբել ուսանողությանը և ուսանողական կյանքն ավելի հետաքրքիր դարձնել. «Ուսանողական կյանքում սպորտային միջոցառումները կարևորագույն բաղկացուցիչ են առողջ ապրելակերպ տրամաբանության և սպորտի նկատմամբ վերաբերմունքի տրամաբանության մեջ: Մենք խրախուսում ենք ուսանողական սպորտը: Ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ առանձին համագործակցություն ունենք, և շատ լավ է, որ բուհերն իրենց ծրագրերում ներառում են սպորտային նմանատիպ ծրագրեր, որոնցով կարողանում ենք ավելի հեշտ մասնակից դառնալ միջազգային ուսանողական սպորտային խաղերին: Իսկ եթե դրանց ավելանում են մշակութային և ինտելեկտուալ մրցույթները, ծրագիրը դառնում է ավելի ամբողջական»:


Այնուհետև պարոն Ավագյանը, դիմելով ուսանողներին, ասաց. «Ոչ թե ուզում ենք, որ դուք շատ պրոֆեսիոնալ մոտենաք այս ամենին, իհարկե, եթե կան պրոֆեսիոնալներ, թող լինեն, այլ ուզում ենք, որ այդ ուսանողական միջավայրն ու մթնոլորտը դարձնեք վարակիչ»:
ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն էլ ցանկացավ, որ մրցույթներն անցկացվեն արդարացի մթնոլորտում. «Ցանկանում եմ՝ ինչպես նախորդները, այս միջոցառումն էլ լինի արդարացի, տքնաջան մրցույթի պայմաններում իրականացվող միջոցառում, և դուք ապացուցեք ձեր ֆիզիկական պատրաստվածությունը և ինտելետկուալ ներուժը խաղերի ընթացքում արդարացի մթնոլորտում: Կցանկանայի, որ միջոցառումը չխանգարեր նաև այն գործառույթներին, որ այսօր իրականացվում են ընթացիկ ստուգումների առումով, այլ, ընդհակառակը, նպաստեր ձեր՝ ավելի բարձր ցուցանիշների արձանագրմանը»:
Ոստանիկ Մարուխյանը հայտարարեց, որ «Պոլիտեխնիկական խաղեր-2017» -ով բացվում է միջոցառումների այն շարքացանկը, որով մուտք են գործում Պոլիտեխնիկի 85-րդ հոբելյականական տարի:

Դիտվել է՝ 4198

Մեկնաբանություններ